Թուրքիայի նախագահը խոստանում է շարունակել գործողությունները Սիրիայում՝ չնայած Միացյալ Նահանգների նախագահի նախազգուշացումներին: Այդ մասին Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո:
ԱՄՆ նախագահը հեռախոսազրույցում հորդորել է Թուրքիայի ղեկավարին «խուսափել որևէ գործողություններից, որոնք կարող են կոնֆլիկտ հարուցել թուրքական և ամերիկյան ուժերի միջև»: Թրամփը նաև շեշտել է, որ Աֆրինում շարունակվող բռնությունները «քայքայում են Սիրիայում ընդհանուր նպատակները»:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մինչդեռ, պնդում է, որ հունվարի 20-ից մեկնարկած գործողությունների նպատակն է 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի տարածքում:
Հիշեցնենք, Թուրքիայի զինուժը հատել է Սիրիայի հետ սահմանը` Աֆրինի շրջանում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: