Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ի վարչապետերը փետրվարի սկզբին կհանդիպեն Ղազախստանում


Փետրվարի 2-ին Ալմաթիում անցկացվելու է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու են Մոսկվայի գլխավորած այդ կառուցի անդամ երկրների վարչապետերը:

«Ինտերֆաքս»-ը հաղորդելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Ղազախստան կատարելիք այցի մասին, հայտնում է, որ այդ նիստում քննարկվելու է ընդհանուր շուկայում մրցակցույան կանոնները, գյուղատնտեսական ոլորտում համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրներում կենսաթոշակային ապահովման հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG