Ճապոնիայի վարչապետ Շինձոն Աբեն այսօր տված հարցազրույցում հայտարարել է, թե կցանկանար ներկա գտնվել հաջորդ ամիս Հարավային Կորեայում մեկնարկող ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը:
Երկու երկրների միջև հարաբերությունները տասնամյակներ շարունակ լարված են եղել ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած վայրագությունների պատճառով, երբ կորեացի կանայք սեռական ստրկության են ենթարկվել Ճապոնիայի կողմից Կորեական թերակղզին գրավելու ժամանակ:
2015 թվականին Ճապոնիան ներողություն խնդրեց և մոտ 9 միլիոն դոլար վճարեց տուժածներին աջակցող հիմնադրամին: Այդուհանդերձ, Հարավային Կորեայի նախագահը վերջերս այդ հարցը կրկին օրակարգ էր բերել: