Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հերքում է իր պատասխանատվությունը Սիրիայում քիմիական զենքի կիրառման համար


ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյա, արխիվ
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյա, արխիվ

Ռուսաստանը հերքում է մեղադրանքները, թե պատասխանատվություն է կրում Սիրիայում քիմիական զենքի օգտագործման համար:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի երեկվա նիստում հայտարարել է, թե Միացյալ Նահանգները «շտապել է մեղադրել» Սիրիայի կառավարությանը քիմիական զենքի օգտագործման համար: «Հիմա էլ փորձում են այս ամենի մեջ ներքաշել Ռուսաստանին», - ասել է Նեբենզյան:

Սիրիայի կառավարությունը կասկածվում է թունավոր գազ օգտագործելու մեջ, ինչի հետևանքով Դամասկոսի մերձակայքում ապստամբների վերահսկողության տակ գտնվող արվարձանում մոտ երկու տասնյակ մարդ տուժեց: Սիրիան հերքում է քիմիական զենքի օգտագործման մեղադրանքները:

Մոսկվան պնդում է, որ քիմիական զենքեր նախկինում օգտագործել էին ծայրահեղականները:

Երեկ Փարիզում 24 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, նոր կազմակերպություն հիմնեցին, որի նպատակը քիմիական զենք օգտագործողներին բացահայտելը և պատժելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG