Մատչելիության հղումներ

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը


Դավոսի համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը ելույթ է ունենում 48-րդ համաժողովի բացմանը, 22-ը հունվարի, 2018թ.
Դավոսի համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը ելույթ է ունենում 48-րդ համաժողովի բացմանը, 22-ը հունվարի, 2018թ.

Միլիարդատերեր, պետությունների ղեկավարներ և համաշխարհային կորպորատիվ վերնախավը Դավոսում կմասնակցեն Համաշխարհային տնտեսական համաժողովին։

Այսօրվանից Շվեյցարիայում հանդիպում են ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև հարյուրավոր գործարարներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ նշանավոր մարդիկ:

Դավոսի համաժողովը կշարունակվի չորս օր։ Այս տարվա համաժողովի խորագիրն է՝ «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում»:

Հիշեցնենք, Դավոսի համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա է մեկնել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG