Մատչելիության հղումներ

Իսպանիայի գերագույն դատարանը մերժեց Պուչդեմոնի հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու՝ դատախազության պահանջը


Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոն, արխիվ
Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոն, արխիվ

Իսպանիայի գերագույն դատարանն այսօր մերժել է Կատալոնիայի ինքնավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի հանդեպ երկրի Գլխավոր դատախազության՝ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջը:

Իսպանացի դատախազները Գերագույն դատարան էին դիմել այն բանից հետո, երբ Պուչդեմոնը Բրյուսելից ժամանել էր Կոպենհագեն` դանիական համալսարաններից մեկում կազմակերպված քննարկմանը մասնակցելու նպատակով:

Այցից առաջ արդեն Իսպանիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ եթե Պուչդեմոնը լքի Բելգիան, որտեղ գտնվում է հոկտեմբերի ամսից, ապա նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի:

Հիշեցնենք՝ Իսպանիան Պուչդեմոնի նկատմամբ համաեվրոպական հետախուզման օրդեր էր արձակել դեռ նոյեմբերին, սակայն մեկ ամիս անց այն հետ էր կանչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG