Մատչելիության հղումներ

Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 30-ի


Աֆղանստան - Հրդեհ հարձակման ենթարկված Intercontinental հյուրանոցում, Քաբուլ, 21-ը հունվարի, 2018թ․
Աֆղանստան - Հրդեհ հարձակման ենթարկված Intercontinental հյուրանոցում, Քաբուլ, 21-ը հունվարի, 2018թ․

Քաբուլում հունվարի 20-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին այսօր հայտարարել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նաջիբ Դանիշը:

Քաբուլի կենտրոնում գտնվող Intercontinental հյուրանոցի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Հարձակման զոհերից 14-ը օտարերկրացիներ են, նրանցից 11-ը աֆղանական մասնավոր KamAir ավիաընկերության աշխատակիցներ էին, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Կիրակի երեկոյան Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմլկինը Կիևում հանդես է եկել հայտարարությամբ` հայտնելով, որ Քաբուլում տեղի ունեցած հարձակման զոհերից 6-ը Ուկրաինայի քաղաքացիներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG