Մատչելիության հղումներ

Թուրքիան Սիրիայի Աֆրին շրջանում ռազմական գործողություններ է սկսում քրդերի դեմ


Թուրքական բանակի տանկեր Սիրիայի սահմանի մոտ, արխիվ
Թուրքական բանակի տանկեր Սիրիայի սահմանի մոտ, արխիվ

Թուրքիան այսօրվանից «դե ֆակտո» ռազմական գործողություններ է սկսում Սիրիայի Աֆրին շրջանում՝ Ամերիկայի աջակցությունը վայելող քուրդ զինյալների դեմ, հայտարարել է պաշտպանության նախարարը:

Նուրեթին Չանիկլին պնդել է՝ «Անկարան այլընտրանք չունի և պարտավոր է մաքրել ահաբեկչական տարրերին Թուրքիայի հետ սահմանակից սիրիական շրջաններից»:

Նահանգների աջակցությունը վայելող քրդական խմբավորումները հաստատում են՝ այս գիշեր թուրքական զինուժը սկսել է ակտիվ գնդակոծել Աֆրինի շրջանը, և սպառնում են հակահարված տալ ամենայն խստությամբ:

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նախօրեին հրապարակավ հորդորել էր Թուրքիային Աֆրինում ռազմական գործողություններ չսկսել՝ փոխարենը ուժերը կենտրոնացնել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG