Մատչելիության հղումներ

Ապագա նախագահի թեկնածությանն առնչվող քննարկում «Տեսակետների խաչմերուկում»


Վահրամ Մարտիրոսյանը և Հակոբ Մովսեսը «Ազատության» տաղավարում, 18-ը հունվարի, 2018 թ․
Վահրամ Մարտիրոսյանը և Հակոբ Մովսեսը «Ազատության» տաղավարում, 18-ը հունվարի, 2018 թ․

Ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին Հայաստանի խորհրդարանը կընտրի երկրի հաջորդ նախագահին: Սերժ Սարգսյանը հունվարի 16-ին մի խումբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իր պատկերացումը հանրապետության ապագա նախագահի վերաբերյալ, նշել է, թե խոսքը մի մարդու մասին է, ով ունի անցած ճանապարհ և ունի ճանաչում թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, ու կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում:

Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է նաև տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, վայելի հեղինակություն և, որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի: Մարդ, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և որևէ կուսակցության անդամ չի եղել:

Այս հարցերի հետ շուրջ «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում իրենց նկատառումներն են հայտնում բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը և գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG