Մատչելիության հղումներ

Հայաստանի էներգետիկայի նախարարը հրաժարական է ներկայացրել


Աշոտ Մանուկյան, արխիվ
Աշոտ Մանուկյան, արխիվ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ «Ազատությանն» այսօր հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։

Հրաժարականի պատճառի մասին Թարփոշյանը տեղյակ չէր, ինչպես նաև դժվարացավ ասել, թե հետագայում ինչով է զբաղվելու Աշոտ Մանուկյանը։

Ըստ Թարփոշյանի, այսօր Մանուկյանը շարունակում է կատարել իր պարտականությունները։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք հրաժարականն ընդունվել է։

Մանուկյանը որպես էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պաշտոնավարում է մոտ մեկ տարի չորս ամիս՝ 2016-ի սեպտեմբերի 20-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG