Մակեդոնիայի անվան շուրջ մոտ 27 տարի շարունակվող կոնֆլիկտի լուծումը մոտ է։ ՄԱԿ-ի միջնորդը այս հարցում լավատես է։ «Ես հուսով եմ, որ գործընթացը դեպի դրականն է գնում», - հայտարարել է Մեթյու Նիմեթզը։
Այս ամիս ավելի վաղ նման հայտարարություններ են արել նաև պաշտոնական Աթենքը և Սկոպյեն:
1990-ականների սկզբից Հունաստանը պահանջում է փոխել Մակեդոնիա պետության պաշտոնական անվանումը` համարելով, որ դրա կիրառումը կարող է ընկալվել որպես տարածքային հավակնություն Հունաստանի հյուսիսում գտնվող համանուն մարզի հանդեպ: