Մատչելիության հղումներ

Փաստաբանները անընդունելի են համարում իրենց նկատմամբ տուգանք նախատեսող իրավակարգավորումը


Դատարանի մուտքի մոտ բանավեճ դատական կարգադրիչների և «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանների միջև, Երևան, հուլիս, 2017թ.
Դատարանի մուտքի մոտ բանավեճ դատական կարգադրիչների և «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանների միջև, Երևան, հուլիս, 2017թ.

Հայաստանի փաստաբանները բողոքում են Դատական օրենսգրքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ:

Փաստաբանների պալատում երեկ կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ Ազգային ժողովից և կառավարությունից պահանջելով բացառել փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը:

«Սույն հայտարարությանը միացող փաստաբաններս անթույլատրելի ենք համարում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորումը: Գործող իրավակարգավորումը երաշխավորում է փաստաբանների պաշտպանությունը դատարանի հնարավոր անհիմն ներգործության միջոցներից, մինչդեռ նախագծով նախատեսված նոր մոտեցումը վտանգում է փաստաբանության անկախությունը (այդ թվում՝ փաստաբանի, որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի, մասնագիտական ինքնուրույնությունը) և ազատությունը, որոնք երաշխավորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային իրավական ակտերով», - մասնավորապես ասված է հայտարարությունում:

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հայտարարությանը այսօր ժամը 14-ի դրությամբ միացել է 608 փաստաբան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG