Մատչելիության հղումներ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում փոփոխությունները


Խորհրդարանի այսօրվա նիստին ներկա 94 պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին և առաջին ընթերցմամբ ընդունեցին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքի նախագծով առաջարկվում է բարձրացնել վիճակախաղերին և տոտալիզատորներին մասնակցելու համար նախատեսված տարիքային շեմը:

Գործող օրենքը երկու տարիքային շեմ է սահմանում՝ 21 տարեկանը խաղատներ այցելելու համար, և 18 տարեկանը՝ վիճակախաղերին մասնակցելու, այդ թվում՝ տոտալիզատորներում խաղադրույք կատարելու համար:

Նախագծով նաև առաջարկում է զգալիորեն խստացնել օրինախախտ կազմակերպությունների համար գործող 100 - 200 հազար դրամ տուգանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG