Մատչելիության հղումներ

Անտոնիո Գուտերեշը կոչ է անում ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է ակտիվացնել միջնորդական առաքելությունների ջանքերը Արևելյան Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում և Մերձդնեստրում:

Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայում՝ ՄԱԿ-ի գործունեության 2018-ի հիմնական ուղղություններն է համարել Մերձավոր Արևելքի հակամարտությունների, Եվրոպայի սառեցված հակամարտությունների կարգավորումը, ահաբեկչության դեմ պայքարը, Կորեական թերակզու միջուկային խնդրի լուծումը:

Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր աշխատանքի անցած մեկ տարվա ընթացքում «մարդկությունը առաջ չի շարժվել դեպի խաղաղություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG