Մատչելիության հղումներ

Խորտակված իրանական տանկերից նավթը արտահոսում է ծովի մակերևույթ


Արևելաչինական ծով - Փրկարարական նավից փորձում են մարել իրանական «Սանչի» տանկերի վրա բռնկված հրդեհը, 10-ը հունվարի, 2018թ․
Արևելաչինական ծով - Փրկարարական նավից փորձում են մարել իրանական «Սանչի» տանկերի վրա բռնկված հրդեհը, 10-ը հունվարի, 2018թ․

Անցյալ շաբաթ Արևելաչինական ծովում վթարի ենթարկված իրանական նավթային տանկերից նավթը սկսել է արտահոսել ծովի մակերևույթ:

Չինաստանի պետական Օվկիանոսների ադմինիստրացիան հայտարարել է, որ ծովի վրա արդեն երեք նավթային հետք են հայտնաբերել՝ 18, 15 և 5 կիլոմետրանոց:

Անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցվել են: Նրանք այժմ համարվում են մահացած:

Հիշեցնենք, հունվարի 6-ին Հարավային Կորեա ուղևորվող իրանական նավթային տանկերը՝ 32-հոգանոց անձնակազմով, բախվել է չինական բեռնատար նավի, ինչի հետևանքով տանկերի վրա հրդեհ է բռնկվել, և այն մեկ շաբաթ անց խորտակվել է: Փրկարարները հայտնաբերել են երեք մարմին, տանկերի անձնակազմի մյուս 29 անդամները անհետ կորած էին համարվում:

Չինաստանի իշխանությունները էկոլոգիական աղետի մասին մտահոգություններ են հնչեցնում: Շանհայի ծովային որոնողական և փրկարարական կենտրոնը հայտարարել է, որ սկսում է ծովի մակերևույթը մաքրելու գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG