Մատչելիության հղումներ

Հովհաննես Չեքիջյանը պարգևատրվեց Հայրենիքի շքանշանով


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Այսօր նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը:

«Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ՀՀ բարձրագույն կոչմանն արժանացած անվանի մտավորականին հանձնելով Հայրենիքի շքանշանը՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել և ամբողջ հայ ժողովրդի անունից մաղթել է քաջառողջություն ու նորանոր հաջողություններ նրա շնորհակալ գործում», - ասված է նախագահականի հաղորդագրությունում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG