Մատչելիության հղումներ

Շփման գծի դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի. ԼՂ ԱԳՆ


Համանախագահները շփման գծում՝ դիտարկումներից մեկի ժամանակ, արխիվ
Համանախագահները շփման գծում՝ դիտարկումներից մեկի ժամանակ, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրության, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

«Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG