Հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարութունը։
Նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ադրբեջանի արտգործնախարարի հետ վերջին անգամ հանդիպել է անցած տարվա դեկտեմբերի 6-ին Վիեննայում: