Ստամբուլում մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեղադրանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը:
Թերթի տեղեկություններով` ձերբակալված հայաստանցին 24 տարեկան է, Ստամբուլի «Ջերահփաշա» համալսարանի բժշկության ֆակուլտետի ուսանող:
Թուրքական աղբյուրների տեղեկություններով արգելված կայքերի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներբեռնելու և տարածելու մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացու ձերբակալությունը հնարավոր է դարձել Ստամբուլի ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողության շնորհիվ:
«Կասկածյալի IP հասցեն հնարավոր է եղել բացահայտել Միացյալ Նահանգներում գործող և անչափահասների սեռական շահագործման դեմ պայքարող ոչ կառավարական կառույցներից մեկի օժանդակության շնորհիվ», ֊ գրում է թերթը: