Մատչելիության հղումներ

Խորհրդարանը մերժեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկը


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում, արխիվ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում, արխիվ

Իշխող Հանրապետական խմբակցությունն այսօր իր քվեարկությամբ մերժեց ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած Եկամտահարկի դրույքաչափերը փոփոխելու նախագիծը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու առաջարկը։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ առաջարկվող փոփոխությամբ, աշխատող քաղաքացիների եկամուտը չնչին կավելանա, մինչդեռ գնաճի զսպման համար, ըստ նրա, արմատական փոփոխություններ են հարկավոր։

Հիշեցնենք՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում տարեսկզբից մոտ 40 դրամով թանկացել է բենզինն ու մեքենաների լիցքավորման գազը, իսկ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքի գինը 390-ից հասել է 440 դրամի։ Բացի այդ, 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները, այս ամսվանից արդեն մոտ 2 տոկոսով քիչ կվարձատրվեն՝ եկամտահարկի դրույքաչափերի բարձրացման պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG