Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհները:
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղում է թույլ ձյուն:
«Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
«Հունվարի 15-ին, ժամը 08:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 տրանսպորտային միջոց, որից 210-ը բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում: