Մատչելիության հղումներ

Աբադին և Մալիքին առանձին ցուցակներով կմասնակցեն Իրաքի առաջիկա ընտրություններին


Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադի
Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադի

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Գործող վարչապետը պատրաստվում է «Հաղթանակ և բարեփոխումներ» անվամբ նոր կոալիցիա ձևավորել, որը թեկնածուներ կառաջադրի երկրի բոլոր շրջաններում: Աբադին անդամակցում է «Դավա» կուսակցությանը, որը ներկայացնում է շիա մահմեդականների շահերը և սերտ կապեր ունի Իրանի հետ:

Աբադին կառավարության ղեկը ստանձնել է 2014-ին, երբ նրա նախորդը՝ Նուրի ալ-Մալիքին, հարկադրված էր հրաժարական տալ: Նրա հիմնական ձեռքբերումը համարվում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ քառամյա պատերազմում տարած հաղթանակը:

Մալիքին այժմ զբաղեցնում է Իրաքի փոխնախագահի, հիմնականում արարողակարգային պաշտոնը, սակայն զգալի քաղաքական ազդեցություն է վայելում՝ հանդիսանալով «Դավա» կուսակցության ղեկավարը: Հունվարի 13-ին նախկին վարչապետը հայտարարել է, որ մայիսյան ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի մեկ այլ՝ «Օրենքի պետություն» դաշինքի կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG