Վրաստանի արևմուտքում գտնվող Օզուրգեթի քաղաքում շաբաթ առավոտյան անհայտ անձինք հարձակվել են հայաստանցի գործարարի վրա ու մեծ գումար հափշտակել, այս մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Հարձակումը կատարվել է նրա տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու մարդիկ բութ գործիքով հարվածել են Հայաստանի քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանի գլխին ու հափշտակել նրա մոտ գտնող 30 հազար լարի գումարը, ինչը մոտավորպես 11 հազար դոլար է կազմում:
Արթուր Սուքիասյանը Վրաստանում մի քանի խանութների սեփականատեր է: Հարձակման օրը նա պատրաստվում էր Թբիլիսիի մեծածախ շուկա մեկնել իր խանութների համար ապրանքներ գնելու համար:
Սուքիասյանը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների ասելով նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հանցագործները դեռևս հայտնաբերված չեն: