Մատչելիության հղումներ

Թրամփը, հավանաբար, չի հրաժարվի իրանյան պատժամիջոցների սառեցումից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է բարձրաստիճան խորհրդականներին, Վաշինգտոն, 10-ը հունվարի, 2018թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է բարձրաստիճան խորհրդականներին, Վաշինգտոն, 10-ը հունվարի, 2018թ.

Ամերիկյան մամուլի փոխանցմամբ, նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարաձգել Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների սառեցման ռեժիմը, որը հաստատվել է 2015 թվականի միջուկային գործարքի առնչությամբ:

Reuters-ի փոխանցմամբ, ենթադրվում է, որ այսօր Սպիտակ տունը պաշտոնապես կհայտնի Իրանի կենտրոնական բանկի և նավթարդյունաբերության վերաբերյալ պատժամիջոցների սառեցումը երկարաձգելու մասին, սակայն կնշի, որ Իրանի միջուկային ակտիվության առնչությամբ սահմանում է նոր՝ թիրախային պատժամիջոցներ:

The New York Times-ը հաղորդում է, որ Թրամփը Կոնգրեսին և եվրոպացի դաշնակիցներին ներկայացնելու է վերջնագիր՝ պահանջելով բարելավել միջուկային գործարքը և սպառնալով այլապես դուրս հանել Միացյալ Նահանգները պատմական համարվող պայմանագրից:

Վարչակազմը հայտնում է, որ Թրամփը մեծ վերապահություններ ունի այդ գործարքի նկատմամբ, որի կնքումը ժամանակին խստորեն քննադատել է, սակայն նրա բարձրաստիճան խորհրդականներն, ինչպես նաև եվրոպացի դաշնակիցները հորդորում եմ նախագահին չհրաժարվել պայմանագրից:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երեկ բոլոր կողմերին կոչ է արել հետևել պայմանագրին, որը, նա գործող փաստաթուղթ է անվանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG