Մատչելիության հղումներ

ՄԻՊ աշխատանքային խումբն այցեցել է «Նուբարաշեն»՝ տեսակցելու Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին


Արմեն Բիլյանի դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Արմեն Բիլյանի դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ, ստեղծված աշխատանքային խումբը չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ տեսակցելու «Սասնա ծռեր»-ի հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Ըստ ՄԻՊ հաղորդագրության, այցի ընթացքում տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը։

«Եվս մեկ անգամ բանավոր և գրավոր ընթացակարգով արդեն իսկ բարձրացվել է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջների հարցը», - հայտնում է օմբուդսմենի գրասենյակը՝ նշելով, որ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք՝ Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ են հայտարարել և բողոքի ծայրահեղ այս քայլով պահանջում են իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել ավելի լավ պայմաններ ունեցող Արմավիրի բանտ։

«Սասնա ծռեր» զինված խումբը, 2016-ի հուլիսի 17-ին գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել, ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և զիջումներ չանել Ղարաբաղի հարցում։ 31 հոգանոց զինված խումբը 15 օր շարունակ գրաված պահեց ոստիկանության գնդի տարածքը։ Այդ ընթացքում երեք ոստիկան մահացավ։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում են հացադուլ հայտարարած Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG