Մատչելիության հղումներ

Հնարավո՞ր է արդյոք մեղմել գնաճի հետևանքները, քննարկում «Տեսակետների խաչմերուկում»


Թաթուլ Մանասերյանը և Գագիկ Մակարյանը «Ազատության» տաղավարում, 11-ը հունվարի, 2018 թ․
Թաթուլ Մանասերյանը և Գագիկ Մակարյանը «Ազատության» տաղավարում, 11-ը հունվարի, 2018 թ․

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դիտարկման համաձայն, այս տարվա հունվարի 1-ից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը՝ 60, իսկ բնական սեղմված գազի 1 խմ-ը 20 դրամով:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին խորհրդակցություն էր հրավիրել՝ առանձին ապրանքատեսակների գների բարձրացման հետևանքները մեղմելուն ուղղված լուծումների քննարկման նպատակով:

Այս հարցի շուրջ «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում իրենց նկատառումներն են հայտնում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG