Մատչելիության հղումներ

Պուտինը խոստանում է մայիսի 1-ին բարձրացնել նվազագույն աշխատավարձը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստանում է մայիսի 1-ին բարձրացնել նվազագույն աշխատավարձը:

Երեկ Տվերում, նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում, Պուտինը հանդիպում է ունեցել գործարանի աշխատողների հետ և ասել, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կտարածվի մոտ 4 միլիոն մարդու վրա:

«Աշխատողը պետք է կարողանա ապրել այդ աշխատավարձով, և նորմալ չէ, եթե այն չի բավարարում», - ասել է Պուտինը:

Նշենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 18-ին։

Պաշտոնական աղբյուրի համաձայ, Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օրենքի նախագիծ կմշակի՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ:

Այս պահին Ռուսաստանում նվազագույն աշխատավարձը 9 հազար 489 ռուբլի է՝ մոտ 166 դոլար, սակայն կենսամակարդակն ապահովելու համար անհրաժեշտ է 11 հազար 163 ռուբլի, այսինք՝ 196 դոլար:

Պաշտոնական թվերը փաստում են, որ ավելի քան 20 միլիոն ռուսաստանցի գտվում է աղքատության շեմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG