Շահումյան համայնքում այսօր տեղի ունեցավ ոստիկան Խաչիկ Գասպարյանի հոգեհանգիստը։ Նրա հորեղբայրը և համագյուղացիները խոսում են անպատժելիության մթնոլորտի մասին։
Հիշեցնենք՝ հունվարի 8-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ավտովթարի արդյունքում զոհվեցին երկու ոստիկաններ՝ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը:
Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների, ողբերգական ավտովթարի մասնակից BMW X6-ի վարորդ 25-ամյա Սարգիս Վարդանյանը, ով ավելի շատ հայտնի է «Ճըվճըվ Արոյի որդի» անունով՝ գերազանցելով արագությունը, բախվել է ոստիկանական ավտոմեքենային, նա նաև չի ունեցել վարորդական իրավունք: