Լրատվամիջոցներն ուշադրությամբ հետևում են Երևանի կենտրոնում հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական ավտովթարի շուրջ զարգացումներին: Թերթերն արձագանքում են նաև սոչիաբնակ հայ գործարար, ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուբեն Թաթուլյանի՝ նախօրեին հրապարակված աղմկահարույց հարցազրույցին: