Պենտագոնը հերքում է, թե ամերիկյան զինված ուժերը ներգրավված են եղել Սիրիայում ռուսական ավիաբազայի և ռազմածովային տեխնիկայի վրա հարձակման մեջ:
Ծովային ուժերի խոսնակ, մայոր Ադրիան Ռանկին-Գելովեյը երեկ հայտարարել է, որ «ենթադրությունները, թե ԱՄՆ-ը կամ կոալիցիոն ուժերը որևէ դերակատարություն են ունեցել ռուսական բազայի վրա հարձակման մեջ, անհիմն են և անպատասխանատու»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հունվարի 6-ի գիշերը 13 անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Հմեյմիմում և Տարտուսում իր բազաների վրա հարձակման համար: Դրանցից 7-ը ռուսական կողմը վնասազերծել է, իսկ մյուսները ստիպված են եղել վայրէջք կատարել՝ առանց վնասներ պատճառելու: