Մոսկվան պաշտոնապես հերքում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոյի այն պնդումը, թե Ռուսաստանը տասնամյակներ շարունակ միջամտել է ամերիկյան ընտրություններին։
Փոմփեոն նաև ասել էր, որ մտահոգված է ոչ միայն ռուսական, այլև այլ կողմերի միջամտության փորձերից։ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա այլ մանրամասներ չէր ներկայացրել, վստահեցնելով, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը ամեն ինչ անելու է ընտրությունների ժողովրդավարական անցկացման համար։
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում հերքել է Փոմփեոյի պնդումները։