Միացյալ Նահանգների արևելյան ափի բնակավայրերում չափազանց ցուրտ եղանակ է գրանցվել երեկ՝ հունվարի 6-ին: Նյու Հեմփշայր նահանգում օդի ջերմաստիճանը հասել է մինչև-73 աստիճանի Ցելսիուսի սանդղակով՝ այն դարձնելով աշխարհի ամենացուրտ վայրերից մեկը հունվարի 6-ին:Նյու Յորքում և Բոսթոնում գրանցվել է-13 աստիճան, ինչն այս քաղաքների համար աննախադեպ է:
Նյու Յորքի միջազգային օդանավակայանը հայտարարել է, որ փորձում է սահմանափակել չվերթների ընդունումը, մինչև բավարար չափով հնարավորություն կստեղծվի հետաձգված չվերթները կարգավորելու համար:
Վերջին օրերին ցուրտ եղանակը դարձել է առնվազն 18 մարդու մահվան պատճառ: Կանխատեսվում է, որ հունվարի 8-ից ջերմաստիճանը կսկսի բարձրանալ: