Մատչելիության հղումներ

Իրաքից Իրան նավթի արտահանումը կմեկնարկի հունվարի վերջին


Իրաքի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Քիրքուքի արվարձաններում գտնվող նավթահորի նկատմամբ, 17-ը հոկտեմբերի, 2017թ․
Իրաքի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Քիրքուքի արվարձաններում գտնվող նավթահորի նկատմամբ, 17-ը հոկտեմբերի, 2017թ․

Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ-Լուաիբին այսօր հայտարարել է, որ հունվարի վերջին կմեկնարկի երկրի հյուսիսային Քիրքուք քաղաքից դեպի Իրան նավթի արտահանումը:

Նախարարի խոսքով օրական 30 հազար բարել նավթ բեռնատարները կառաքեն Իրանի Քերմանշահ նավթավերամշակման գործարան մատակարարումների առաջին փուլում:Այս մասին համաձայնությունը ձեռք էր բերվել դեկտեմբերին:

Իրաքը նախատեսում է նավթամուղ կառուցել դեպի Քերմանշահ նավթավերամշակման գործարան, որպեսզի փոխադրումները բեռնատարներով չիրականացվեն:

Քիրքուքից նավթի մատակարարումները վերսկսելու որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ 2017-ի հոկտեմբերին Իրաքի զինված ուժերը վերականգնեցին վերահսկողությունը նավթահորերի նկատմամբ, որոնք մինչ այդ գտնվում էին քրդական ուժերի հսկողության տակ: Վերջիններս դրանք գրավել էին «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG