Մատչելիության հղումներ

Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտեց երեք տարվա ազատազրկման


Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Սա առաջին դատավճիռն է, որի հիմքով Ուկրաինան կարող է ընդդիմադիր գործչին հանձնել Վրաստանին:

Ըստ մեղադրականի, 2006 թվականին՝ բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանությունից հետո, Սաակաշվիլին հովանավորել է քննության կոծկումն ու ապօրինի, վաղաժամ ներում շնորհել մարդասպաններին:

Սպանության գործը վերաբացվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG