Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները՝ տարեսկզբին երկրում ապրում էր 2 միլիոն 986 հազար 100 քաղաքացի, իսկ հոկտեմբերի 1-ի դրությամբ այդ թիվն արդեն կազմել է 2 միլիոն 979 հազար 600։
Պարզ մաթեմատիկական հաշվարկ ու ստացվում է, որ 2017-ի առաջին 9 ամիսների ընթացքում երկրի մշտական բնակչությունը պակասել է 6 հազար 500-ով։ Սա այն ցուցանիշն է, որը ձևավորվել է միգրացիայի մնացորդի և բնական հավելաճի արդյունքում։ Կլինի օդային, թե ցամաքային ճանապարհով, կարևոր չէ, փաստն այն է, որ տարվա առաջին 9 ամիսներին երկրից մեկնողներն ավելի շատ են եղել, քան վերադարձողները։
Ապագան դրսում փնտրողները, որոնք հոկտեմբերի 1-ի դրությամբ չեն վերադարձել Հայաստան, ըստ վիճակագրության, 13 հազար 500 են։ Այսինքն՝ հենց այսքան մարդ 2017-ին բռնել է միգրացիայի ճանապարհը։
Մանրամասները տե՛ս այստեղ