Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը, որին առաջին ատյանի դատարանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման, անցած տարեվերջին դիմել է Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի վճիռն ու արդարացնել իրեն:
Շուրջ չորս ամիս քննելով այդ գործը՝ նոյեմբերին դատարանը ղարաբաղցի նախկին զինվորականին մեղավոր ճանաչեց, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:
«Ազատությունն» ամփոփում է մոտ չորս ամիս տևած դատավարությունը, դրան նախորդած ու հաջորդած զարգացումները: