«Մենք գիտենք, որ նրանք կարող են ավելին անել, և ուզում ենք, որ գնան դրան», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակը՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի հավելյալ միջոցառումների մասին, որոնք կհարկադրեն Իսլամաբադին ակտիվացնել պայքարը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկի Հելյին հայտարարել էր, թե նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամբողջովին սառեցնել Պակիստանի համար նախատեսված 255 միլիոն դոլարի օժանդակությունը, քանի որ այդ երկրի իշխանությունները, Վաշինգտոնի համոզմամբ, շարունակում են «երկակի խաղ վարել՝ հովանավորելով ու աջակցելով ահաբեկիչներին»:
ՄԱԿ-ում Պակիստանի դեսպանը ի պատասխան հայտարարել էր, թե Իսլամաբադը ահաբեկչության դեմ միջազգային պայքարին աջակցում է հանուն իր ազգային շահի, այլ ոչ թե ֆինանսական օժանդակության: