Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում ինքնասպան ահաբեկիչը ռումբ է պայթեցրել հուղարկավորության ժամանակ՝ սպանելով 15 մարդու, վիրավորելով ևս 13-ի:
Առայժմ որևէ ահաբեկչական կազմակերպությունը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Դեկտեմբերի 28-ին մայրաքաղաք Քաբուլում մի շարք պայթյուններ էին իրականացվել, դառնալով առնվազն 41 մարդու մահվան պատճառ: Այդ պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը: