Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել իշխանությունների դեմ՝ «Մա՛հ բռնապետին, ժողովուրդը տառապում է աղքատության մեջ», «Առաջնորդն իրեն աստծո տեղ է դրել» կարգախոսներով:
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերի համաձայն, ցուցարարների թիրախում են եղել թե՛ նախագահ Հասան Ռոհանին, թե՛ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, թեև անուններ չեն հնչել:
Մեկ օր առաջ էլ Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մաշհադում էր զանգվածային ցույց կազմակերխպվել թանկացումների դեմ։ Ըստ հաղորդումների, տեղում որոշ ապրանքատեսակներ վերջին օրերին թանկացել են մինչև քառասուն տոկոսով:
Արձագանքելով բողոքի այս ալիքին՝ պաշտոնյաներն այսօր սպառնացել են ուժ կիրառել ապօրինի հավաքները ցրելու համար: