Մատչելիության հղումներ

Նավալնին ԿԸՀ որոշումը վիճարկում է Գերագույն դատարանում


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին ԿԸՀ նիստի ժամանակ, Մոսկվա, 25-ը դեկտեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին ԿԸՀ նիստի ժամանակ, Մոսկվա, 25-ը դեկտեմբերի, 2017թ․

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դիմել է Ռուսաստանի Գերագույն դատարան՝ վիճարկելու իրեն նախագահական ընտրություններում չգրանցելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Դատարանը հայցը կքննի վաղը:

Շաբաթասկզբին Ռուսաստանի ԿԸՀ-ն մերժել էր ընդդիմադիր գործչի գրանցումը, պատճառաբանելով, թե նա պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլես»-ի վիճահարույց գործով:

Նավալնին աջակիցներին հորդորել էր բոյկոտել ընտրություններն ու բողոքի ցույցեր սկսել, ինչին ի պատասխան Կրեմլը հրահանգել էր իրավապահներին ստուգել՝ որքանով են ընդդիմադիր գործչի այդ կոչերը համապատասխանում ռուսաստանյան օրենսդրությանը:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները կկայանան 2018 թվականի մարտի 18-ին, դրանց մասնակցելու հայտ են ներկայացրել գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռուստալրագրող Քսենիա Սոբչակը, բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովը, լիբերալ դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և «Յաբլոկո»-ի հիմնադիր Գրիգորի Յավլինսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG