Մատչելիության հղումներ

Եթե տնտեսությունում կա ստվեր, հարկային բեռի բարձրացումն ավելի անհավասար պայմաններ կստեղծի․ փորձագետ


2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի Հարկային նոր օրենսգիրքը: Թեև կառավարությունը վստահեցնում է, թե այն բարենպաստ պայմաններ է սահմանում բիզնեսի համար, սակայն փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ մի շարք լրջագույն խնդիրների մասին պետական կառույցները լռում են:

Ոչ միայն բիզնեսի, այլ շարքային աշխատողների համար էլ է Հարկային նոր օրենսգիրքը խաղի նոր կանոններ սահմանել՝ Եկամտային հարկի դրույքաչափը մինչև 150 հազար դրամը ներառյալ 23 տոկոս է դառնում, նախկին 24.4-ի փոխարեն, 150-ից բարձրի դեպքում՝ 28 տոկոս, նախկին 26-ի փոխարեն։

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Փայլակ Թադևոսյանի խոսքով՝ կառավարությունը սկզբից նախատեսել էր միասնական 20 տոկոս դրույքաչափի հարկում, որը ՀԿ-ներ կողմից, նախկին ֆինանսների նախարարության խորհրդում համաձայնություն էր ստացել, հետագայում վերանայվեցին մոտեցումները։

«Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Մեր կողմի հիմնական հիմնավորումներից մեկը նա է, որ եթե տնտեսությունում կա ստվերային վճարվող աշխատավարձեր, բեռի բարձրացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայտարարագրվող եկամուտների կամ օրինական դաշտում գործողների համար հարկային բեռի ավելացում, իսկ ստվերում գործող չհայտարարագրվող աշխատավարձերի համեմատ ավելի դիզբալանսի մեծացում։ Այսինքն այդ քայլը նշանակում էր ոչ այլ ինչ, քան ավելի անհավասար պայմանների նախատեսում հայտարարագրվողի և չհայտարարագրվողի համար», - ասաց Թադևոսյանը՝ նշելով. - «Եթե դու տնտեսության մեջ չես կարողանում ամբողջությամբ վերահսկել, որ ստվերում վճարվող աշխատավարձ չլինի, բեռի բարձրացումը նշանակում է ուղիղ օրինական աշխատողների նկատմամբ բեռի բարձրացում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG