Ըստ Կիևի և ռուսամետ անջատականների միջև ձեռք բերված պայմանավորվածության այսօր կողմերը գերիների փոխանակում են կատարելու: Կիևը Դոնեցկին ու Լուգանսկին է հանձնելու 306 մարդու, իսկ ռուսամետ անջատականները ազատելու են 74 գերիների: Ուկրաինական կողմում որոշված չէ 30 մարդու ճակատագիրը, որոնք հրաժարվում են վերադառնալ Դոնեցկ:
Վերջին 14 ամիսներին հակամարտ կողմերը գերիների փոխանակում չէին կատարել:
Ուկրաինայի արևելքում երեք տարի շարունակվող հակամարտության ընթացքում ավելի քան 3 հազար ուկրաինացիներ ազատվել են գերությունից: Մոտավորապես 400 մարդ անհետ կորել է: