Սերբիան Թուրքիային է արտահանձնել ապաստան հայցող քուրդ քաղաքական մի ակտիվիստի՝ անտեսելով ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նախազգուշացումները:
Ջևդեթ Այազը ապաստան էր խնդրել Սերբիայից Թուրքիայից փախչելուց հետո, որտեղ նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Սահմանադրության դեմ գործողությունների մեղադրանքով: Սերբական իշխանությունները, սակայն, մերժել են նրա դիմումը:
2016 թվականի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել:
Լրատվամիջոցները նշում են, որ Սերբիան ձգտում է բարելավել տնտեսական կապերը Թուրքիայի հետ: