Մատչելիության հղումներ

Լարսը բաց է, ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար


Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարներ, արխիվ
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարներ, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին, մասնավորապես՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հիշեցնենք, Լարսի ճանապարհը նախորդ օրերին ձյան պատճառով փակ էր ծանրաքաշ ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG