Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը պարգևատրել է Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ, հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ռուս ուղղափառ եկեղեցու մայր տաճարում՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում:
Ադրբեջանի առաջին տիկինն այդ պարգևին արժանացել է ռուս ուղղափառ եկեղեցուն ցուցաբերած աջակցության և ռուս-ադրբեջանական բարեկամությանը նպաստելու համար: