Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 12-տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար:

Հիշեցնենք, երեկ հաղորդվեց, որ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG