Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր մերժել է որպես նախագահի թեկնածու գրանցել հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին:
Հանձնաժողովն իր այս որոշումը պատճառաբանել է «Կիրովլեսի» գործով Նավալնիի դեմ ուժի մեջ մտած դատավճռի առկայությամբ:
ԿԸՀ նիստի ընթացքում Նավալնին հայտարարել է, որ իր գրանցման մերժումը հակասում է երկրի Սահմանադրությանը:
«Կիրովլեսի գործով իմ անմեղությունը ես ապացուցել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում», - նշել է Նավալնին:
ԿԸՀ նախագահ Էլա Պամֆիլովայի խոսքով՝ Ալեքսեյ Նավալնիի դատավճռի օրինականության գնահատումը դուրս է իր ղեկավարած կառույցի լիազորությունների շրջանակից:
Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել ԿԸՀ որոշումը Ռուսաստանի Սահմանադրական դատարանում: