Գվատեմալան Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ: Այդ մասին այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը:
Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո:
Այսպիսով, Գվատեմալան դարձավ աշխարհի առաջին պետությունը, որն իր գործուն աջակցությունը հայտնեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմում տեղակայելու որոշմանը: