Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը երեկ անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան:
Փենսը գոհունակություն է հայտնել ամերիկացի ու աֆղանստանցի զինվորականներին 16 տարի շարունակվող պատերազմում «իրական առաջընթացի» համար և հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարությունն Աֆղանստանում աշխատում է:
Այս ամռանը Թրամփը նոր ռազմավարություն ներկայացրեց, որով ավելացվեց ամերիկյան զինծառայողների թիվն Աֆղանստանում և ավելի մեծ իրավասություն տրվեց ԱՄՆ-ի ռազմական առաջնորդներին՝ «Թալիբան»-ի դեմ պայքարը շարունակելու համար: Փենսի խոսքով, այս մոտեցումը այժմ տալիս է իր պտուղները: