Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկ»-ի հյուրերը՝ ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի առաջիկա ընտրության մասին


Նոր Սահմանադրությամբ՝ Հայաստանի նախագահի ընտրությունները, ըստ ամենայնի, տեղի կունենան 2018 թվականի մարտի 1-10-ի ժամանակահատվածում, իսկ նախագահի թեկնածուների առաջադրումը՝ փետրվարի 18-28-ը:

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են առաջադրել պատգամավորների առնվազն մեկ քառորդը, տվյալ դեպքում՝ իշխող կոալիցիան՝ իր 65 պատգամավորներով, և «Ծառուկյան» խմբակցությունը՝ իր 31 անդամներով: Առաջին փուլով կընտրվի պատգամավորների թվի առնվազն երեք քառորդ և ավելի ձայն ստացած թեկնածուն:

«Ելք» խմբակցությունը արդեն իսկ որոշել է նախագահի թեկնածու առաջադրել Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերն են Արտակ Զեյնալյանը և խորհրդարանի Հանրապետական խմբակցության պատգամավոր, իշխող կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG